Թուրքիան փակել է օդային տարածքը Փաշինյանի ինքնաթիռի համար![]() 6 մայիսի 2023 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փակել է օդային տարածքը դեպի երրորդ երկրներ ՀՀ VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքների համար։ Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 24TV-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, թե ամեն օր թռիչքներ էին իրականացվում Թուրքիայի օդային տարածքով, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա մենք փակել ենք։ Փակել ենք նաև VIP անձանց համար՝ թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն ՀՀ ԱԺ խոսնակն էր ժամանել Անկարա ՍԾՏՀ նիստին։ Մենք էինք ընդունում գագաթնաժողովը, ուստի հնարավոր չէր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,-ասել է Չավուշօղլուն։ Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |