Գազայից արձակված հրթիռից Իսրայելում տարեց հայ կին է մահացել

Գազայից արձակված հրթիռից Իսրայելում տարեց հայ կին է մահացել

PanARMENIAN.Net - Գազայի հատվածից արձակված հրթիռի հարվածից Իսրայելի կենտրոնական շրջանում գտնվող Ռեհովոտ քաղաքում տարեց հայ կին է մահացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պետախ Տիկվայի հայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

80-ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը մահացել է, իսկ նրա ամուսինը` վիրավորվել։

Ընդհանուր թվով այս շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։

2008-ից ի վեր հայ համայնքը պաղեստինա-իսրայելյան հակամարտության արդյունքում զոհեր չէր ունեցել։

2008 ապրիլին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր և կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին ` Դավիթ Պապյանը։ Գազայում նրանց ստորաբաժանումը ծուղակն էր ընկել, և պաղեստինցի զինյալների հետ բախման ընթացքում զոհվել էր երեք զինվոր, որոնց թվում էր 21-ամյա շարքային Դավիթ Պապյանն, ով հետմահու իր հերոսության և կրակն իր վրա ընդունելու համար սերժանտի կոչման արժանացավ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---