Բաքվում «արդյունքին միտված» են համարում բրյուսելյան հանդիպումը![]() 15 մայիսի 2023 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, «օգտակար էր և արդյունքի միտված»։ «Կարծում ենք, որ մայիսի 14-ի հանդիպումը օգտակար էր և միտված արդյունքի՝ երկու երկրների միջև կարգավորման օրակարգն առաջ մղելու տեսակետից»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։ Նշվում է, թե հերթական հանդիպման անցկացումը բրյուսելյան ձևաչափով, որը դադարեցվել էր 9 ամիս առաջ «միջամտության տարբեր փորձերի և պայմաններ պարտադրելու պատճառով, առաջին հերթին, կարևոր նշանակություն ունի բարձր երկու կողմերի մակարդակով երկխոսությունը խրախուսելու համար»։ Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի երկկողմ նախագծի բոլոր ուղղություններով համաձայնեցման, ինչպես նաև սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման համար կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով։ «Հատուկ նշանակություն ունի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վերահաստատումը, այդ համատեքստում ՀՀ կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունումը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հանդիպման մասին ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ ասվում է․ «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |