«Արմենիա Վայնի» 10 տարեկան առաջին կոնյակի շնորհանդեսին ընդառաջ կոնյակագործները կիսվել են ստեղծագործական գաղտնիքներով

«Արմենիա Վայնի» 10 տարեկան առաջին կոնյակի շնորհանդեսին ընդառաջ կոնյակագործները կիսվել են ստեղծագործական գաղտնիքներով

PanARMENIAN.Net - «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի խորհրդատու Օլիվիե Շապտը Ֆրանսիայի Կոնյակ երկրամասից է, նա արդեն տարիներ շարունակ միաձուլում է ֆրանսիական և հայկական կոնյակագործական լավագույն ավանդույթները՝ հայկական տերուարին բնորոշ բերքից որակյալ կոնյակ ստանալու համար։

«Միայն տարիներն ու տակառները չեն որ խաղողի սպիրտը վերափոխում են կոնյակի․ մաքուր ու թափանցիկ հեղուկն անդադար պետք է պարուրել սիրով ու հոգատարությամբ, խոսել ու կիսվել, զգացմունք ու հույզեր տալ։ Տարիների համբերությունն ու նվիրվածությունը միայն կարող են բերել սպասված արդյունքի»․ ահա այս գաղափարախոսությունն է ամփոփում «Արմենիա վայն» ընկերության և ֆրանսիացի հայտնի կոնյակագործ Օլիվիե Շապտի համագործակցությունը։

«Ի սկզբանե, երբ առաջարկ ստացա աշխատելու «Արմենիա վայն» ընկերության հետ, ունենինք մեկ ընդհանուր գաղափար՝ ստեղծել ոչ թե հերթական հայկական կոնյակ, այլ արվեստի գործ՝ Ընկերության նշաձողին համապատասխան։ Իսկապես մեծ առավելություն է, երբ գործընկերդ չի կոտրում ստեղծագործելու թռիչքդ և բաց է ցանկացած առաջարկի համար»,-նշել է Օլիվիե Շապտը՝ անդրադառնալով վերջերս իր առաջարկով Ֆրանսիայից Հայաստան բերված 250 հեկտոլիտր տարողությամբ կաղնեփայտե պահամանների ձեռք բերմանը։

Seguin Moreau աշխարհահռչակ ընկերության 250 հեկտոլիտր տարողությամբ կաղնեփայտե պահամանները (TONU) Հայաստանում են։ Դրանք պատրաստված են Ֆրանսիայի Լիմուզին երկրամասի անտառների փայտից, որը ստացվում է տեղանքին հատուկ ֆրանսիական կաղնու հատընտիր ծառաբների մանրակրկիտ մշակման արդյունքում: Մասնագետները վստահեցնում են, որ սրանք պարզապես մանրուքներ չեն, այլ բարձրակարգ խմիչք ստանալու առաջնային նախապայմաններ։ Կաղնեփայտը շատ է, Լիմուզինի անտառները՝ անփոխարինելի։

Օլիվիե Շապտի համոզմունքը մեկն է․ կոնյակը կենդանի խմիչք է, այն ոգի ու մարմին ունի։ Կաղնեփայտե պահամանների օգտագործումը խմիչքի արարման ճանապարհին վերջին, բայց ամենանուրբ փուլն է։ Հնեցումից անմիջապես հետո հեղուկը տակառներից տեղափոխվում է պահամանների մեջ՝ հանգստանալու, իմաստնանալու և պատրաստվելու իր փառահեղ բեմելուն։

Ընկերության 10 տարեկան առաջին կոնյակի շնորհանդեսին ընդառաջ կոնյակագործները կիսվում են ստեղծագործական գաղտնիքներով․

«Տարիներ առաջ Ընկերությունը նպատակ էր դրել ստեղծել արվեստի գործ՝ 10 տարի հնեցում անցած կոնյակի մարմնացումով։ Այս նպատակով ամբողջ ընթացքում խմիչքը հնեցում է անցել Արամ Խաչատրյանի անգերազանցելի մեղեդու ներքո։ Իսկ մենք՝ կոնյակի վարպետներս դարձել ենք յուրատեսակ դիրիժորներ, որպեսզի արդյունքում արարվի կոնյակի սիմֆոնիան»,-նշել է Օլիվիե Շապտը։

Նրա համար այս սիմֆոնիան ստեղծելիս համահավասար կարևոր են եղել բոլոր գործիքները, հենց դրանց ներդաշնակությունից են ստեղծվում արվեստի գործերը, իսկ Ֆրանսիայից բերված կաղնեփայտե պահամանները տալիս են դասական ստեղծագործության փառահեղ վերջնակորդը։

«Ինձ համար սա սիմֆոնիայի վերջում հնչող եզրափակիչ ակորդն է, որի հնչյունները լսելուց հետո ես ամբողջական տպավորություն եմ ստանում և հասկանում ստողծագործության հանճարը»,-ասել է նա։

Կոնյակի ֆրանսիացի վարպետի համար կա մեկ բանաձև՝ պատասխանատվություն խմիչքի արարման յուրաքանչյուր փուլում և սեր՝ ստեղծածի հանդեպ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---