Սոթքում վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից![]() 18 մայիսի 2023 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Մայիսի 17-ին ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, որը մինչև հոսպիտալ տեղափոխվելը զոհվել է։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |