Փաշինյան․ Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով18 մայիսի 2023 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ և կարևորել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը «խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով»։ Նա կրկնել է այն դրույթը, որ «Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»: «Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ու սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես», - ասել է նա։ Ըստ նրա, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ ու նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի համաձայնեցումը: Վարչապետը կարևորել է, որ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության շուրջ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժշետությունը՝ միջազգային հանրության ներգրավմամբ։ «Սա էական գործընթաց է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական կարգավորման համար և կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը», - ասել է Փաշինյանը: Խոսելով գերիների մասին՝ վարչապետն ասել է, որ որոշակի ըմբռնում եղել է և քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ։ Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |