Արայիկ Հարությունյանը հանդես կգա ուղերձով![]() 23 մայիսի 2023 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով: Այդ տեղեկությունը հաստատել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան, հայտնում է Արցախպրեսը։ Ավելի վաղ Արցախի Ազգային ժողովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ասուլիսում հնչեցրած դրույթներին, հայտարարել է, որ ԱՀ-ն երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։ Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ այդ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են անկլավները ևս։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |