Արիզոնայի օրենսդիր մարմինը հռչակագրով հաստատել է Արցախի ինքնորոշման իրավունքը25 մայիսի 2023 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Արիզոնայի նահանգի օրենսդիր մարմինը հաստատել է Արցախի Հանրապետութեան (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման իրավունքը Արիզոնայի նահանգի Ներկայացուցիչների տան նախագահ Բեն Թոմայի հրապարակած հռչակագրով, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ կարևոր քայլ արցախահայության համար արդարության ճանապարհին», – նշել է ANCA-ի Ազգային խորհրդի անդամ Զանկու Արմենյանը, հայտնում է Shantnews.am-ը։ «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում այս համերաշխության ցույցը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է՝ իրազեկելու այս ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Այս հռչակագիրը վկայում է Արիզոնայի ամերիկահայ համայնքի անխոնջ պաշտպանությունը, և ANCA-ն ակնկալում է շարունակել աշխատել նահանգի տեղական ակտիվիստների հետ՝ ապահովելու, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»,-ասել է նա: Արիզոնայի հայ համայնքի ղեկավարներ Արթուր Արթենյանը և Վարդան Արաբյանը, աշխատելով ANCA-ի հետ համատեղ, գլխավորել են օրենսդրական ջանքերը: Հռչակագրում Արցախը նշվում է որպես «հայ ժողովրդի բնիկ հայրենիք, որը մի քանի հազարամյակ եղել է հայ մշակութային, քաղաքական և կրոնական կյանքի կենտրոն»: Այն փաստագրում է Խորհրդային Ադրբեջանի տասնամյակների ընթացքում արցախյան ճնշումը և հետանկախական ագրեսիան, որը «հանգեցրեց հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա 2020 թվականին, որը տեսավ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ կատարեց տարածաշրջանի հայ բնակչության դեմ և հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը վերահսկողության տակ առավ Ղարաբաղի տարածքի 70%-ը»։ Հռչակագիրը ողջունում է արցախահայության «ինքնորոշման իրավունքն իրացնելու և բռնությունից ու բռնաճնշումներից զերծ ապրելու ջանքերը, և ճանաչելով Արցախի իշխանությունը՝ միջազգային հանրությունը կարող է օգնել հանգուցալուծել այս դարավոր հակամարտությունը»։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թոման այնուհետև հաստատել է է աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և նրա շարունակական ջանքերին՝ զարգանալու որպես ազատ և անկախ ազգ, որպեսզի երաշխավորի իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը. Եվ ավելին, ես քաջալերում եմ Միացյալ Նահանգների կառավարությանը ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերությունները Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել նպաստել տարածաշրջանի մարդասիրական և տնտեսական վերականգնմանը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |