Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը

Միշել. Այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել է Ադրբեջանի և Արցախի միջև երկխոսությունը՝ նշելով, որ «այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի երկխոսությունը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների և անվտանգության մասին այժմ վճռական նշանակություն ունի։ Կարևոր է ձեռնպահ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո վերքերը միանգամից չեն սպիպանում։ Համարձակ որոշումներ են պետք»,-ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ Միշելը նշել է, որ անհամբեր սպաում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը Քիշնևում։

«Անհամբեր սպասում են կարգավորման մասին քննարկումների շարունակությանը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Դա անհրաժեշտ է հաստատելու համար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելու, սահմանների սահմանազատման հարցում առաջ շարժվելու, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ռիսկերի նվազեցման նպատակով»,-ասել է նա։

Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։

Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---