ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն հայտնելու համար![]() 31 մայիսի 2023 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև հունիսի 6-ը ներառյալ տեղեկատվություն տրամադրել 2 հայ զինծառայողի մասին, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։ Ադրբեջանը պետք է հայտնի հետևյալ տեղեկությունը՝ արդյոք 2 զինծառայողը գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանն Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԶՈւ երկու զինծառայողին առևանգելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին։ Ադրբեջանում դատարանն ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողին կալանավորելու որոշում է կայացրել՝ «Ադրբեջանի տարածք դիվերսիոն ներթափանցման փորձի փաստով»։ Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։ Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել է ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |