Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջաններում![]() 20 հունիսի 2023 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 20-ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |