ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտունու շրջանում![]() 1 հուլիսի 2023 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու շրջանում։ Այդ մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրի մեջ։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Լաչինի շրջաններում։ Նշվում է նաև, որ ռուսական զորակազմի սակրավորական խմբերը շարունակում են տարածքների ականազերծումը։ Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |