Ռուս խաղաղապահների համազգեստով անձը նկարահանել է արցախցիներին․ Խաղաղապահները ժխտել են, թե նա ադրբեջանցի է

Ռուս խաղաղապահների համազգեստով անձը նկարահանել է արցախցիներին․ Խաղաղապահները ժխտել են, թե նա ադրբեջանցի է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29–ի երեկոյան արցախահայերը Ակնայի հատվածում ռուս խաղաղապահների մեքենայի մեջ Ադրբեջանի քաղաքացու են նկատել: Բնակիչների հարցին՝ որտեղ է փաստաթղթերդ, ինչ է անունդ, նա գլուխը մի կողմ էր թեքում ու ձեռքով փակում դեմքը, հայտնում է Aravot.am-ը։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով, իբր, հումանիտար բեռներով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։

Երբ քաղաքացիները գնալով շատանում էին ռուս խաղաղապահների մեքենայի մոտ, ռուսները դեպքի վայրից մեքենան շատ արագ հեռացրին ու դուրս պրծան հավաքվածների շրջանակից:

Կասկածելի անձը ռուս խաղաղապահների մեքենայի պատուհանից ֆոտոխցիկով նկարահանել է ակցիայի մասնակից արցախցիներին։ Խաղաղապահները ժխտել են, թե նա ադրբեջանցի է, սակայն վերջինս չի ներկայացել, անընդհատ ձեռքով ծածկում էր դեմքը, փաստաթուղթ չի ներկայացրել։

Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո ուղարկված հումանիտար բեռն արդեն Ակնայում է՝Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայրի մոտ։Արցախցիները հայտարարել են, որ այդ բեռը չի մտնելու Արցախ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---