ՊՆ․ Ադրբեջանը ռազմատեխնիկա և լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում

ՊՆ․ Ադրբեջանը ռազմատեխնիկա և լրացուցիչ անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ։

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ–ն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել է նաև ականանետ: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---