Ռյաբկով․ ՀԱՊԿ անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային![]() 7 սեպտեմբերի 2023 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սեպտեմբերի 11-ից Հայաստանի տարածքում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, ասել է, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ՀԱՊԿ անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։ «Հայաստանը ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցն է , մենք ելնում ենք նրանից, որ դաշինքի ոգուց է բխում հավատարիմ մնալ նրանց հետ վարժանքների պրակտիկային, ովքեր անդամակցում են այդ դաշինքին»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նա նաև ասել է, որ Մոսկվան ՀՀ ուշադրությունն է հրավիրել այդ հարցին։ «Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք։ Եվ Հայաստանում մեր դաշնակիցների լրջագույն ուշադրությունը դարձրինք այն հանգամանքի վրա, որ դա Մոսկվայում մտահոգության տարրով է ընկալում»,-ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկությունը մտահոգություն է առաջացնում: Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |