Միշել․ Կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ ԵՄ–ն պատրաստ է աջակցել![]() 18 սեպտեմբերի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ողջունելով բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով, կարևորել է բանակցությունների մեկնարկը Բաքվի և ԼՂ հայերի միջև։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա նաև կոչ է արել կանոնակարգել բեռների անցումը երկու երթուղով։ «Վերջապես սկսվեց հումանիտար բեռների առաքումը Ղարաբաղի հայերին։ Ողջունում ենք հումանիտար բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով։ Այժ–մ դա պետք է կանոնակարգվի։ Կարևոր է նաև բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցով, ինչին Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,–ասվում է գրառման մեջ։ Սեպտեմբերի 18-ին Բերձորի և Ակնայի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել։ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն՝ ըստ կարիքների։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |