Ադրբեջանը հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին

Ադրբեջանը հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին, նշելով, որ գործողությունները լոկալ բնույթ են կրում։

Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»,–գրում է Haqqin.az-ը։

Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։Բաքուն հայտարարել է նաև, որ գործողությունների նպատակն է «սահմանդրական կարգի վերականգնումը»։

Որպես «հիմնավարում» Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է «ադրբեջանական բանակի դեմ հետախուզական ստորաբաժանումների ներթափանցումը, ականազերծված տարածքների կրկնակի ականապատումը, մարտական դիրքերի ուժեղացումը, մարտական պատրաստկանության բարձր վիճակը, լրացուցիչ մոբիլիզացիոն մասերի ստեղծումը»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---