Վարդանյան․ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը![]() 19 սեպտեմբերի 2023 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին ԱՀ-ի դեմ, հայտարարել է, որ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։ «Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,–գրել է նա։ Ադրբեջանը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին»։ Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասի «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքականդիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրս բերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |