Սլուցկի․ ԵԱՏՄ–ից Հայաստանին հեռացնելու հարց դեռևս դրված չէ![]() 20 սեպտեմբերի 2023 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը, հայտարարել է, թե ԵԱՏՄ–ից Հայաստանին հեռացնելու հարց դեռևս դրված չէ։ Փաշինյանը Politico–ին հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Երևանն այլևս չի կարող հույսը դնել ՌԴ վրա որպես անվտանգության երաշխավորի։ Նա նաև ասել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ձախողել են իրենց առաքելությունը, սակայն հավելել է, որ չի կարող ասել, թե առանց նրանց ներկայության իրավիճակը տարածաշրջանում ավելի լավը կլիներ։ «Դեռ ոչ։ Փաշինյանը գլխավորն արել է՝ ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի տարածք»,– ասել է Սլուցկին՝ պատասխանելով ԵԱՏՄ–ից ՀՀ–ին հեռացնելու հնարավորության մասին լրագրողի հարցին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ վաղ է խաչ քաշել Հայաստանի հետ համագործակցության վրա, քանի որ «Փաշինյանն ամբողջ Հայաստանը չէ»։ Ավելի վաղ Սլուցկին հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունն անվտանգության ոլորտում Հայաստանին աջակցելու և համագործակցելու մասին ուղղված է հակառուսական հարթակի ստեղծմանն Անդրկովկասում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |