Արցախում վառելիքի պահեստի պայթյունի տարածքից ընդհանուր 170 աճյուն և մասունք է հայտնաբերվել

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի տարածքից ընդհանուր 170 աճյուն և մասունք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Արցախում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։

Տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը օպերատիվ շտաբ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---