Ամիրբեկով. Հայերը մեզ սխալ են հասկացել` ճանաչում ենք Հայաստանի ինքնիշխանությունը

Ամիրբեկով. Հայերը մեզ սխալ են հասկացել` ճանաչում ենք Հայաստանի ինքնիշխանությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հարցերին, ասել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության համար։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա հայերը, հավանաբար, մեզ սխալ են հասկացել, ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք»,- ասել է նա, գրում է «Ազատությունը»։

Էլչին Ամիրբեկովը նշել է, որ այլ հարց է, թե ինչպես են հայերը ապահովելու միջանցքի անվտանգությունը:

«Սա առանձին խնդիր է, քանի որ 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս սահմանապահները պետք է ապահովեին երթևեկության անվտանգությունը: Հիմա, կարծես թե, հայերը վերանայում են այդ պարտավորությունը, քանի որ ռուսներին վերապահված այդ դերն այլևս ընդունելի չեն համարում»,- ասել է Ամիրբեկովը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26–ին Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով:

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---