Բորել․ Ափսոս` Ադրբեջանն ու Թուրքիան չկան, չենք կարող խոսել այն մասին, որ մոտ 100,000 մարդ ստիպված լքել է իր տները![]() 5 հոկտեմբերի 2023 - 17:19 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության հետագա տարածման կանխումը։ Այդ մասին նա հայտարարել է Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա։ Հետևաբար, մենք այստեղ չենք կարող խոսել այնպիսի լուրջ փաստի մասին՝ այն մասին, որ ավելի քան 100, 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները», - ասել է Բորելը», գրում է ՏԱՍՍ–ը։ Նա հավելել է, որ ԵՄ–ն դատապարտում է «ռազմական ուժի գործադրումը հակամարտությունները լուծելու համար»։ «Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հատկապես թույլ չտալու համար, որ հակամարտությունն ընդլայնվի, և քաղաքական կայունություն ապահովելու համար Հայաստանում»,–ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել իսպանական Գրանադա, որտեղ հանդիպելու էր Փաշինյանի հետ՝ ԵՄ ղեկավարների, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ: Պատճառը այն է, որ Փարիզն ու Բեռլինը համաձայնություն չեն տվել Թուրքիայի մասնակցությանը։ Ավելի վաղ թուրքական Cumhuriyet–ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական հանրույթին , որի շրջանակում պետք է տեղի ունենար Գրանադայի հանդիպումը, հիվանդության պատճառով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |