Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը

PanARMENIAN.Net - Բաքվում շինծու մեղադրանքներով կալանավորված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը մերժել է բողոքը՝ «հիմնավոր» համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը, գրում է Trend.az-ը։

Վարդանյանի փաստաբան Աֆետ Ղազիևան բողոք էր ներկայացրել իր պաշտպանյալի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, ուստի նրա հարցով պետք է զբաղվի ՀՀ–ն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---