Բաքվից կրկին սպառնում են․ «Ամեն բաց թողած օրը ՀՀ–ին մոտեցնում է ավելի մեծ կորուստների»

Բաքվից կրկին սպառնում են․  «Ամեն բաց թողած օրը ՀՀ–ին մոտեցնում է ավելի մեծ կորուստների»

PanARMENIAN.Net - Ադրբեջանից կրկին սպառնալիքներ են հնչում ՀՀ հասցեցին։ Ադրբեջանի ԱԽ քարտուղար, գեներալ–գնդապետ Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման առումով «ամեն բաց թողած օրն էլ ավելի մեծ կորուստների է մոտեցնում Հայաստանին»։

Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, գրում է Haqqin.az-ը։

Նա նաև ասել է, թե որքան կարևոր է ՀՀ համար «ավարտին հասցնել սահմանազատումը»։

«Սահմանազատումն ավարտին հասցնելը, խաղաղության պայմանագիր կնքելը հիմա առավելապես Հայաստանին է հարկավոր։ Ադրբեջանն ամբողջությամբ ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները մեր լիակատար վերահսկողության տակ են»,–ասել է նա։

Ուսուբովը նաև հայտարարել է, թե Ղարաբաղի հայ բնակիչների համար «Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու և վերաինտեգրման գործընթաց սկսելու պատմական հնարավորություն է տրված»։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և որ ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին էր գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը, քանի որ Փարիզն ու Բեռլինը Թուրքիայի մասնակցության հավանություն չէին տվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---