ԱՄՆ Պետդեպը՝ Ստեփանակերտ Ալիևի այցի մասին․ Ուժի կիրառումն անընդունելի է![]() 17 հոկտեմբերի 2023 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ստեփանակերտ կատարած այցի մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, հումանիտար և անվտանգության հարցերով և հավելել, որ ուժի կիրառումն անընդունելի է։ Այդ մասին պաշտոնյան ասել է ադրբեջանական Թուրան գործակալության թղթակցին։ «Ինչպես արդեն ասել ենք, ուժի կիրառումն անընդունելի է, իսկ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ու աջակցել Հայաստանին։ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին, սերտորեն համակարգելով մարդասիրական կազմակերպությունների հետ, օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում: Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում և ինչ անորոշության են բախվում»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելուց հետո, Ստեփանակերտից սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա ասել է, թե «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայի» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։ Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել քաղաքում և հայտարարե,լ է, որ իր երկիրը «հասավ այն ամենին, ինչ ցանկանում էր»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |