ԱՄՆ Պետդեպ․ Բաքվի ու Երևանի միջև համաձայնությունը բխում է բոլորի շահերից

ԱՄՆ Պետդեպ․ Բաքվի ու Երևանի միջև համաձայնությունը բխում է բոլորի շահերից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ հոկտեմբերի 26-ի ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Բաքվի ու Երևանի միջև համաձայնությունը բխում է բոլորի շահերից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք շարունակում ենք կարծել, որ երկու կողմի [Հայաստանի ու Ադրբեջանի], ամբողջ տարածաշրջանի և ավելի լայն աշխարհի շահերից է բխում, որ այդ երկու կողմը հասնեն խաղաղության համաձայնագրի, և մենք կշարունակենք դա առաջ մղել»,- ասել է Միլլերը:

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե Բրյուսելում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկման ֆոնին ի՞նչ հույսեր կան խաղաղ գործընթացի առնչությամբ։

Հոկտեմբերի 25–ին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---