Միշել․ Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում![]() 28 հոկտեմբերի 2023 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել իր միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու գործել միջնորդի դերում՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը՝ տարածքների ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով»,- հայտարարել է Միշելը Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ազատությունը»։ Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ անդամ երկրների առաջնորդների հավաքի ընթացքում այդ հարցով «կարծիքների ռազմավարական փոխանակում» է տեղի ունեցել։ Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում Եվրամիությունը կարևորել է Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները, ինչպես նաև իր աջակցությունը հայտնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչև տարեվերջ։ Ավելի վաղ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Որպես պատճառ նա նշել է ժամանակի սղությունը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման չեղարկմանը, ասել է, որ, հավանաբար, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ չի գտել»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |