Բորդյուժա․ Չեմ պատկերացնում ՀՀ ապագան առանց ՀԱՊԿ–ի

Բորդյուժա․ Չեմ պատկերացնում ՀՀ ապագան առանց ՀԱՊԿ–ի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց կազմակերպության։ Նա նաև ասել է, որ հիմքեր չի տեսնում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՀՀ շատ քաղաքական ուժերի հետ։ Ուստի, ըստ իս, սա ժամանակավոր երևույթ է, ամեն դեպքում Հայաստանը կլինի և Ռուսաստանի, և Բելառուսի, և ՀԱՊԿ–ի հետ»,–ասել է Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա հիմնավորել է դա այն հանգամանքով, որ ՀՀ–ն չափազանց շատ է ինտեգրված ՌԴ հետ։

«Ես ուղղակի չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ–ի, ուղղակի չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան է ինտեգրված ՌԴ հետ, և ոչ միայն տնտեսապես։ Չէ որ հսկայական քանակի հայեր, մի քանի միլիոն հայեր են ապրում Ռուսաստանում»,–ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն դրդում են ՀՀ ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ–ից։ ՀՀ պաշտոնյաները հայտարարում են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու հարց ՀՀ օրակարգում չկա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---