Սլովենիան 120,000 եվրո կհատկացնի՝ օգնելու ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

Սլովենիան 120,000 եվրո կհատկացնի՝ օգնելու  ԼՂ–ից բռնի տեղահանվածներին

PanARMENIAN.Net - Սլովենիան 120,000 եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար։ Այդ մասին ասվում է Սլովենիայի ԱԳ նախարարության X-ի էջում։

«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք չենք մոռանում Լեռնային Ղարաբաղից փախստականների մասին։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում՝ ԿԽՄԿ-ի միջոցով 120,000 եվրո հատկացնելով Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունմանն աջակցելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

Հայաստանը 50,000 եվրո էր կհատկացրել Սլովենիային ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքների համար։ Որոշումն այդ մասին կայացվել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Բլեդ այցի ժամանակ, երբ նա սլովենացի իր պաշտոնակից Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանը ՀՀ համերաշխությունն էր հայտնել և օգնելու պատրաստակամությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---