Պատրուշև․ ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀՀ–ին դեսպանն է ներկայացնում![]() 8 նոյեմբերի 2023 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, բացելով Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ երկրների անվտանգության քարտուղարների ամենամյա հանդիպումը, հայտարարել է, որ Հայաստանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանը։ «ՀՀ–ն հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա չի մեկնի և չի մասնակցի ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Գրիգորյանի մասնակցությունը Մալթայում Ուկրանիայի առաջարկած «խաղաղության բանաձևի» քննարկմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |