Հնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի![]() 16 նոյեմբերի 2023 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այդ մասին ասվում է Indian Aerospace Defence News–ի X-ի միկրոբլոգում։ Նշվում է, որ նռնակները կմատակարարի Munitions India Limited ընկերությունը։ «Երկու ամիս առաջ MIL ընկերությունը 7․62 մմ տրամաչափի 5 միլիոն միավոր փամփուշտ է մատկարարել Հայաստանին»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչը Նյու Դելիում բանակցել է սպառազինության մատակարարումների մասին, որոնք իրականացվելու են ըստ 2022–ի սեպտեմբերին երկրների միջև կնքված պայմանագրերի։ Նշվում է, որ պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուպի ($244․7 մլն), որոնց համաձայն Հնդկաստանն արդեն Հայաստան է առաքել սեփական արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնք առաջին անգամ են արտերկիր վաճառվել, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Նշվում է, որ առաքումն իրականացվել է Իրանի տարածքով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |