ԱՄՆ-ն և ԵՄ-ն ՀՀ-ին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեմա են մշակում![]() 16 նոյեմբերի 2023 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանին անդրատլանտյան դաշնակիցների հետ մերձեցնելու սխեմա են մշակում։ Այդ մասին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա ասել է, որ դաշնակիցները գտնվում են «ճանապարհի կեսին» և տեսնում են, թե ինչպիսին կարող է լինել տնտեսական ապագան, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեզ և Հայաստանի հետ՝ նպատակ ունենալով մերձեցնել Հայաստանը մեր համայնքին։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ, և մենք քննարկում ենք, թե ինչ տեսք դա կարող է ունենալ»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպած լսումների ժամանակ։ Նա նշել է, որ , հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը, առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առևտրային արտոնությունների, տնտեսական համագործակցության և միասնական շուկա մուտք գործելու առումով, աներևակայելի կարևոր է: «Մենք կարող ենք օգնել այս հարցում»,-ասել է Օ'Բրայենը: Պետքարտուղարի օգնականը հավելել է, որ ԱՄՆ–ն և Եվրոպան նաև աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների վրա։ «Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները: Ես չեմ պատրաստվում կանխատեսել պատժամիջոցների վերաբերյալ որոշումները, բայց դա, անշուշտ, մեր զինանոցի տարրերից մեկն է»,-ընդգծել է նա: Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են անցկացվել «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։Որպես բանախոս հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |