Բաքուն ձերբակալել և կալանավորել է ԼՂ բնակչի․ Նրան ևս մեղադրանքներ են ներկայացվել![]() 20 նոյեմբերի 2023 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու՝ Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման և կալանավորման մասին։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել Խոջալուի դեպքերի մասով։ 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը դեռևս օգոստոսին մոլորվել էր Աղավնո գյուղի շրջակայքում և հայտնվել ադրբեջանական ուժերի վերահսկողության տարածքում։ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից։ Նշվում է, թե Բեգլարյանն «ընդունել է իր մեղքը» և այժմ հետաքննության շրջանակում ցուցմունքներ է տալիս, հայտնում է Interfax.az-ը։ Ավելի վաղ Երևանը դիմել էր ՄԻԵԴ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության հարցով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |