6 ամիս սիգի ձկնկիթ չի արտահանվի![]() 21 դեկտեմբերի 2023 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում 6 ամսով արգելվել է սիգի ձկնկիթի արտահանումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024–ի հունվարի 2–ին։ Դրա հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Նշվել է, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ 2019–ին այդ ցուցանիշը եղել է 2668 տոննա, 2020–ին՝ 2345 տոննա, 2021–ին՝ 5348 տոննա, 2022–ին՝ 4700 տոննա։ Դա թույլ է տալիս Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որս իրականացնել: Նշվել է նաև, որ սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռ չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Դեկտեմբերի 19–ին Սևանա լճում, Նորատուսի մոտ, միջադեպ է գրանցվել ձկնորսների և ջրային պարեկների միջև։ 26 ձերբակալված կա։ Ըստ ՔԿ–ի՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ, որտեղ գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |