Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Կապահովենք շարունակական աջակցություն ՀՀ-ին![]() 22 հունվարի 2024 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցություն Հայաստանին։ Այդ մասին Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտնել է դիվանագիտական կորպուսին հղած ուղերձում։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ձգտել արդար և տևական խաղաղության՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը։ Պետք է ապահովել բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը»,–ասվում է գրառման մեջ: Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |