Մակրոնը՝ ԶՈւ-ին. ՀՀ-ին առնչվող պատմական ընտրություն ենք կատարել![]() 22 հունվարի 2024 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 20–ին զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին, հայտնում է «Ազատությունը»։ «Բալկանները, Հայաստանը [...] գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն՝ հատկապես ինչ վերաբերում է Հայաստանին», - ասել է Մակրոնը՝ առանց մանրամասնելու: 2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել, որով Փարիզը մասնավորապես GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ է մատակարարել։ Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։ Ընթերցեք նաև․ Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Կապահովենք շարունակական աջակցություն ՀՀ-ին Photo. Reuters
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |