Եվրախորհրդարանը ՀՀ հետ ԵՄ վիզաների ազատականացման հարցով բանաձև կքննարկի23 փետրվարի 2024 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը, տեղեկացնում է Արմենպրեսը։ Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ «Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։ Հարցին, թե արդյոք խոչընդոտներ կա՞ն, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսություն սկսի վիզաների ազատականացման շուրջ, պատգամավորը պատասխանել է, որ Եվրախորհրդարանը չէ, որ կարող է արգելափակել կամ մինչ այժմ արգելափակել է այդ գործընթացը։ Նա մանրամասնել է, որ այդ խնդիրը միշտ եղել է Եվրոպական խորհրդում։ Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։ Նա նշել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում արմատացած մտահոգություններ կան Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցում։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Եվրամիությունն ուսումնասիրում է ՀՀ–ին ռազմական աջակցության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հնարավորության հարցերը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |