Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է սերտ կապը Ղպտի ուղղափառ եկեղեցու և ՀԱԵ միջև![]() 6 մարտի 2024 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի: Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությունների ժամանակ ասել է, որ ՀՀ–ն միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին։ Նա նաև ասել է, որ ՀՀ–ն մտածում է Գազա հումանիտար բեռ ուղարկելու մասին և ակնկալում է Եգիպտոսի աջակցությունն այդ հարցում: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |