Պեսկով․ Հիմա բարդ շրջան է, բայց ՀՀ-ն մեզ համար ավելի քան եղբայրական է26 մարտի 2024 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ հետ հարաբերություններին, ասել է, որ հիմա բավականին բարդ շրջան է «բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում»։ Այդ մասին Պեսկովն ասել է Aif.ru-ին հարցազրույցում։ «Հայաստանը նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ այդ հայերի, ՌԴ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, մինչ օրս մեծ տոկոս է կազմում Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ գումարներ են փոխանցում այնտեղ, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է․․․»,–ասել է նա։ Նա հավելել է, որ Կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ «Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակ լինի, քանի որ դա չի կարող այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունները զարգացնելու քաղաքական կամքը և մենք հաջողությամբ կանցնենք այս բարդ շրջանը»,–ասել է նա։ ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, ամփոփելով ՌԴ նախագահական ընտրությունների նախնական տվյալները, հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ հիշատակելով նաև Հայաստանը։ԿԸՀ ղեկավարը նաև պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամ երկրների թվում։ «Որովհետև, քանի որ Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ կան և չկար ընտրատեղամաս, նրանք Վրաստանից Հայաստան էին եկել։ Վրաստանից մեկնել են Թուրքիա, Հայաստան, Ղազախստան»,–ասել էր նա։ Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |