Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ28 մարտի 2024 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Անդերս ֆոգ Ռասմուսենին մեղադրել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» և կողմնակալ լինելու մեջ։ Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբն իր զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին։ Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։ Ըստ Հաջիզադեի, զեկույցի հեղինակները «խեղաթյուրում են փաստերն ու անհեթեթ քարոզչությամբ զբաղվում», գրում է Interfax.az-ը։ Նա նշել է, որ ըստ ադրբեջանական կողմի, «միակողմանի դիրքորոշումն ու փաստերի լիակատար անտեսումը ոչ միայն դրդում են Հայաստանի ռևանշիստական խմբերին առավել արմատական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի հարցում, այլ նաև հանրության շրջանում պատրանք են ստեղծում, թե Արևմուտքը սատարում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանը խաղաղ գործընթացում»։ Ռասմուսենի խմբի զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաև ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։ Ընթերցեք նաև․ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ-ին կոչ է արվել էապես աջակցել ՀՀ-ին Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա |