Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին

Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան և այդ հարցը համաձայնեցված էր, սակայն որոշ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանչեց Եվրամիության առաքելությանը։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» տված հարցազրույցում։

Լավրովն ասել է, թե Երևանում չեն հիշատակում, որ հենց ՀԱՊԿ–ն է բազմիցս պաշտպանել ՀՀ շահերը ծանր իրավիճակներում և որ 2021–ին պատրաստ էր իր խաղաղապահ առաքելությունն ուղարկել՝ նվազեցնելու համար լարվածությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Նա հիշեցրել է, որ այդ առաքելության մանդատն ամբողջությամբ համաձայնեցված էր 2021–ի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպմանը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոալ Փաշինյանը հայտարարեց կոնսենսուսի բացակայության մասին և նմանատիպ առաքելություն կանչեց Եվրամիությունից։

Նա նաև ասել է, որ Փաշինյանը, Հայաստան կանչելով ԵՄ առաքելությունը, խոստացել էր Ադրբեջանին, որ դա միայն 2 ամսով է։

Լավրովը հավելել է, որ հետագայում ԵՄ առաքելությունը կրկնապատկվեց, իսկ հիմա առաքելություն են գործուղվում ծառայողներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ–ից՝ «Եվրամիության առաքելությունը վերածելով ՆԱՏՕ–ի առաքելության»։

«Վերջին մի քանի տարվա այդ ամբվողջ պատմությունը խեղաթյուրվում է Փաշինյանի և նրա թիմակիցների, Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---