G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները

G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները

PanARMENIAN.Net - G7-ի երկրների ԱԳ նախարարները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին` ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա։ Այդ մասին ասվում է Մեծ յոթնյակի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

G7-ի երկրները նաև կոչ են արել Բաքվին լիովին կատարել հումանիտար իրավունքով ստանձնած իր պարտավորությունները» և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ «ապահովելու համար իրենց տները վերադառնալ ցանկացող փախստականների, տեղահանված անձանց անվտանգ և կայուն վերադարձը»։

«Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին՝ հասնելու համար արժանապատիվ և տևական խաղաղության, հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասվում է հայտարարության մեջ։

G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են, որ «հետագա էսկալացիան անընդունելի կլինի»։

Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել աջակցելու հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ և ԱՄՆ կողմից տրամադրված բանակցային շրջանակներում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները, որոնք շարունակում էին մնալ այնտեղ ԼՂ բնակիչների բռնի տեղահանությունից հետո, հեռացել են Դադիվանքի տարածքից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է՝ սկսվել է ՌԴ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական «Ազերթաջ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ԼՂ–ից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---