Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի20 ապրիլի 2024 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ստեփանավանում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը, վստահեցրել է, որ եթե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի քաղաքացիների իրավունքներին, նույն բնակավայրում նոր տներ կկառուցի: «Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ: Նույնը վերաբերում է նաև Կիրանցին: Կիրանցի հետ կապված մեր խոսակցությունների ժամանակ շատ աշխատանքային դետալների մեջ չենք խորացել: Սակայն և՛ Կիրանցում, և՛ Ոսկեպարում ես ասել եմ, որ, եթե հանկարծ սահմանազատման գործընթացում կպարզվի, որ ինչ-որ տների, հողամասերի հետ կապված խնդիր կա, բնականաբար մենք մեր բոլոր քաղաքացիների իրավունքներին տեր կկանգնենք: Եթե նման անհրաժեշտություն լինի, մենք նույն բնակավայրում նոր տներ կկառուցենք»,–ասել է Փաշինյանը, գրում է Արմենպրեսը։ Նա խոսել է քարտեզների շեղումների մասին. այն քարտեզները, որոնք օգտագործվում են սահմանազատման համար, երբ դառնում են նկարագրություն, որոշակի շեղումներ ունենում են: Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար: «Տարբերությունն ինչն է. ադրբեջանական գյուղերում մարդիկ չեն ապրում, մեր գյուղերում մարդիկ ապրում են: Ոսկեպար և Աշաղը Ասկիպարա գյուղերը Խորհրդային Միության ժամանակ իրար մեջ են եղել, Կիրանց և Խեյրեմլի գյուղը շատ մոտ են եղել: Բոլոր հարցերը կլուծվեն, բոլոր հարցերը լուծելի են»,-նշել է Փաշինյանը: Վարչապետը և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ եթե կծագեն նման խնդիրներ, բնականաբար, դրանց լուծումը կառավարությունը կգտնի: Պետությունը կլսի և լուծումներ կգտնի նաև այն մարդկանց մտահոգություններին, որոնց տները սահմանազատումից հետո ՀՀ տարածքում կլինեն, սակայն որոշակի մտավախություններ կունենան: Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի 19–ին հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։ «Տեսա իրենց, խնդրեցի չանեն, մինչև հասկանանք ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշել է ակցիայի մասնակիցը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ |