Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»23 ապրիլի 2024 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հիշել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին և հայտարարել, որ Հայաստանը «չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»։ Եռակողմ հայտարարության ոչ մի դրույթ ներկա պահին չի գործում՝ էթնիկ զտման է ենթարկվել Արցախը, չի գործում Լաչինի միջանցքը, նույնիսկ ՌԴ խաղաղապահներն են սկսել հեռանալ այդ տարածքից։ Նա հավելել է, որ պետք է տարնսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այդ հարցը հստակ արտացոլված է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ։ Այո, «Զանգեզուրի միջանցք» բառեր այնտեղ չկա։ Բայց այնտեղ գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որի հսկողությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այդ հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահը, ես և ՀՀ վարչապետը և ահա արդեն 3 տարի է, ինչ Հայաստանը խախտում է այդ դրույթը։ Իսկ հիմա ուզում են ձերբազատվել այդ դրույթից, բայց դա անհնար է։ Նրանք արգելափակում են Նախիջևանի հետ ճանապարհային հաղորդակցության հաստատումը։ Դա հիասթափեցնում է»,–ասել է Ալիևը, գրում է Haqqin.az-ը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը միշտ է արծարծել 4 գյուղերի հարցը, երբեք դրա մասին չի մոռացել։ «Այլ է էքսկլավների հարցը, ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրով շրջապատված տարածքում։ Այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման ընթացքում»,–ասել է նա։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |