Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է

Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․  «Երևանի մարաթոնն» է

PanARMENIAN.Net - «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։

Վազքարշավը մեկնարկելու է ապրիլի 28-ին՝ ժամը՝ 08:00-ին, Ս. Շահումյանի անվան հրապարակից և շարունակվելու մինչև 14:30-ն՝ ընդգրկելով 42 կմ, 21 կմ, 11․5 կմ, 5 կմ և 1 կմ (մանկական վազք) վազքատարածություններ:

Միջոցառման ընթացքում՝ ժամը 8:00-14:00-ն փախադրամիջոցների երթևեկությունը դադարեցվելու է ներքոնշյալ հատվածներում՝ հատվածական կամ ամբողջ միջոցառման ընթացքում, հայտնում է քաղաքապետարանը։

Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, «Հաղթանակ» կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակվելով մեկնարկային վերջնագծում: Մեկնարկային տարածքը վազորդների համար բաց կլինի ժամը 07:00-ից:

Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ:

«Երևանի մարաթոնը» կազմակերպվում է 2018 թվականից և տարածաշրջանում միակ 42 կմ մարաթոնյան վազքարշավն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---