Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է25 ապրիլի 2024 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիաներ են՝ քաղաքացիները փողոցներ են փակում, նրանց են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ, հայտնում է Aysor.am-ը։ Քաղաքացիները փակել են Խորենացի–Զաքյան հատվածը, Չարենցի փողոցը։ Հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նախաձեռնած «Կամք» շարժման անդամները ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վերջ տալ Տավուշի մարզում զիջումներին, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մենք այսօր պայքարում ենք, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն Արցախը հանձնելուց հետո չգնան տարածքային նոր զիջումների` հիմա էլ Տավուշում»,–ասաց Չախալյանը։ Նրա խոսքով` հայ ժողովրդի խնդիրն այն է, որ այժմ չկա համախմբում, ինչից էլ օգտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Չախալյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունը բանակցությունների անվան տակ այժմ հայ ժողովրդի շահերից չբխող որոշումներ է կայացնում։ Նա վստահ է, որ Փաշինյանը անկեղծ չէ ժողովրդի հետ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |