Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում

Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Оրվա ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից: Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

ՆԳՆ–ից ասել են, որ քաղաքացիներից 17-ը բերման է ենթարկվել Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում:

Երևանի Չարենցի փողոցից ոստիկանական ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։

Վեդիում բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա անձամբ է հայտնել այդ մասին տելեգրամյան իր ալիքում։

«Վեդիի ոստիկանության բաժնում եմ, որտեղ բերման են ենթարկվել Գերասիմ Վարդանյանն ու ևս 2 հոգի»,-գրել է նա:

ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Երևանում և որոշ մարզերում անհնազանդության ակցիաներ իրականցվում, փողոցներ ու ճանապարհներ են փակվում՝ մարդիկ բողոքում են Տավուշում մեկնարկած սահմանազատումից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---