Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը

Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ՝ պարզելու, թե ինչ կարող է Վաշինգտոնն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ ՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես շաբաթներ առաջ Բրյուսելում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել մենք և Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար, և մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է Բլինքենը, հայտնում է Արմենպրեսը։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում արտասովոր աշխատանք է արել՝ երկիրը ղեկավարելով շատ բարդ ժամանակահատվածում։

Բլինքենը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, եՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը ե սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ եՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ եվրոպայի տնտեսական ե ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---