ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը

ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին հեղեղումների հետևանքների վերացման գործում՝ հայկական կողմից համապատասխան հարցման դեպքում։

Նշվում է, որ համապատասխան հարցման դեպքում, 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել՝ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման համար, և հայկական կողմի հարցման դեպքում «ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցները անհապաղ կգործուղվեն տարերային աղետի գոտի», գրում է ՏԱՍՍ–ը։

«Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում», - ասված է հաղորդագրությունում։

Հորդառատ անձրևներց հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 3 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---