ՀՀ-ն չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին![]() 31 մայիսի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցում մայիսի 31–ին Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ Նա հավելել է, որ թեև ՀՀ–ն չի մասնակցում նիստին, սակայն, չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ–ում Ղազախստանի նախագահության շրջանակում։ Նիստում քննարկվելու են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ վերջին շրջանում Ռուսաստանի ե Հայաստանի միջե հարաբերություններում կուտակվել են խնդրահարույց հարցեր, որոնք, ակնկալում է, որ անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջե: Խոսելով ՀԱՊԿ–ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակովն ասել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին ե պատրաստվում է ձեռնպահ նաե ֆինանսավորումից։ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |